Հայաստանը կարեւորում է Եվրամիության հետ որակապես նոր մակարդակի պայմանագրային հարաբերությունների հաստատումը

Հայաստանը կարեւորում է Եվրամիության հետ որակապես նոր մակարդակի պայմանագրային հարաբերությունների հաստատումը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Զրույցի ընթացքում հանձնակատար Ֆյուլեն շնորհավորել է նախարար Նալբանդյանին ԵՄ հետ Ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի առթիվ, նշելով, որ Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ համագործակցությունը մի շարք ոլորտներում էական առաջընթաց է արձանագրել, ինչը լավ նախադրյալներ է ստեղծել հարաբերությունների հետագա ընդլայնման համար:

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Եվրոպական Միության հետ որակապես նոր մակարդակի պայմանագրային հարաբերությունների հաստատումը եւ հետամուտ է լինելու այդ ուղղությամբ գործնական քայլերի կատարմանը:

Հայաստանի արտգործնախարարը եւ Եվրոպական հանձնակատարը քննարկել են Ասոցիացման համաձայնագրի եւ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ բանակցություններին առնչվող հարցեր:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ազատ եւ համապարփակ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների նախապատրաստական աշխատանքների շուրջ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---