ՀՀ ԱԺ-ն կօգտագործի Հաագայի դատարանի որոշումը ԼՂՀ միջազգային ճանաչմանը հասնելու համար

ՀՀ ԱԺ-ն կօգտագործի Հաագայի դատարանի որոշումը ԼՂՀ միջազգային ճանաչմանը հասնելու համար

PanARMENIAN.Net - Կոսովոյի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը ցույց է տալիս, որ ազգերի ինքնորոշման իրավունքն առաջնային է տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Սամվել Նիկոյանը:

Ըստ Նիկոյանի, վերոնշյալ սկզբունքները չեն հակասում միմյանց, քանի որ տարածքային ամբողջականության սկզբունքը գործում է այն դեպքում, երբ ՄԱԿ-ի մի պետությունը հավակնում է մեկ այլ պետության տարածիք վրա: «Իսկ ժողովրդների ինքնորոշման իրավունքը գործում է այն դեպքում, երբ ազգային փոքրամասնությունն իր իրավունքների ոտնահարման պատճառով և ըստ միջազգհային օրենսդրության անջատվում է ու ստեղծում սեփական պետություն»,-ասել է խորհրդարանի փոխխոսնակը:

Ինչպես նշել է Նիկոյանը, Ադրբեջանի նախագահը պետք է եզրակացություն անի Կոսովոյի նախադեպից, քանի որ միջազգային պրակտիկայում մեծապես կարևորվում է ժողովրնդերի ինքնորոշման իրավունքը, ոչ թե տարածքային ամբողջականությունը: «Ադրբեջանական հանրության աչքում ներկայացնելով տարածքային ամբողջականության սկզբունքը որպես գերակայող բանակցություններում և, միևնույն ժամանակ, չկարողանալով արդարացնել հանրության հույսերը, Իլհամ Ալիևը ստիպված կլինի պատասխան տալ իր երկրի հանրության առջև»,-ասել է Սամվել Նիկոյանը:

ՀՀ ԱԺ փոխխոսնակը նշել է նաև, որ Հայաստանի խորհրդարանը կօգտագործի Հաագայի դատարանի որոշումը ԼՂՀ միջազգային ճանաչման համար:

Նիկոյանը նաև աննպատակահարմար համարեց ԼՂՀ անկախության ճանաչումը Հայաստանի կողմից այս պահի դրությամբ, սակայնհ լիովին չբացառեց դա ապագայի համար: Այս պահի դրությամբ ղարաբաղյան կարգավորման գործընթացը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում և հայկական կողմը հավատարիմ է այդ գործընթացին: Եթե Ադրբեջանը փակուղի տանի բանակցային գործընթացը, շարունակի խախտել հրադադարի ռեժիմը, ապա Հայաստանը կարող է ճանաչել ԼՂՀ անկախությունը: Ըստ իս, դա հայկական կողմի հավանական քայլերից մեկն է»,-ասել է Նիկոյանը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---