Ալեքսանդր Բոժկոն հավատում է հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը

Ալեքսանդր Բոժկոն հավատում է հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը

PanARMENIAN.Net - Հայաստանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոն հավատում է հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: «Հայաստանի հետ մեր հարաբերություններում մենք կարևորում ենք առաջին հերթին տնտեսական հարաբերությունները: 2005 թվականին ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև կազմել է 118 մլն դոլար, իսկ 2008-ին` 310 մլն դոլար: Ցավոք, ճգնաժամի պատճառով մենք 30-40 տոկոս անկում գրանցեցինք և այժմ աշխատում ենք վերացնել ճգնաժամի հետևանքները»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է դեսպանը:

Անդրադառնալով Ուկրաինայի մասնակցությանը ՎՈՒԱՄ-ին, Ալեքսանդր Բոժկոն ընդգծել է, որ Կիևի անդամակցությունն այդ կազմակերպությանը չի խանգարում նրան լավ հարաբերություններ պահպանել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ:

Մեկնաբանելով իր պաշտոնանկության մասին լուրերը, Ուկրաինայի դեսպանը հայտնեց, որ իր դիվանագիտական առաքելության ժամկետի սպառման կապակցությամբ նա կմեկնի Հայաստանից ընթացիկ տարվա սեպտեմբերին:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---