Արայիկ Սարգսյան. Մեծ փողերի օգնությամբ կարելի է հասնել ԼՂՀ անկախության ճանաչման

Արայիկ Սարգսյան. Մեծ փողերի օգնությամբ կարելի է հասնել ԼՂՀ անկախության ճանաչման

PanARMENIAN.Net - Կոսովոյի նախադեպը անհնար է կիրառել ԼՂՀ միջազգային ճանաչման գործում, քանի որ Կոսովոն ԱՄՆ-ի նախագիծն է: Հենց ԱՄՆ-ի ճնշման ներքո Հաագայի դատարանը նման որոշում կայացրեց Կոսովոյի գործով: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՌԴ աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահի տեղակալ Արայիկ Սարգսյանը:

Ըստ Սարգսյանի, գերտերությունները վաղուց կճանաչեին ԼՂՀ-ի անկախությունը, եթե դա բխեր նրանց շահերից: « Ղարաբաղյան խնդրի լուծումը չի բխում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի շահերից, քանի որ լարված իրավիճակը տարածաշրջանում նրանց ներկայության երաշխիքն է»,-ասել է ՌԴ աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահի տեղակալը:

Ինչպես նշել է Սարգսյանը, ալբանական «թմրամաֆիան» 250 մլն դոլար է ծախսել Կոսովոյի միջազգային ճանաչման համար: «Հայ օլիգարխները պատրաստ չեն մոտավորապես նույնքան ծախսել ԼՂՀ միջազգային ճանաչման համար, քանի որ չկա ՀՀ ղեկավարության համապատասխան պետական քաղաքականություն և քաղաքական կամք»,-ասել է նա: Սարգսյանը նշել է, նաև, որ ԼՂՀ անկախությունը կճանաչվի միայն երկու դեպքում` երբ կլինի համապատասխան պետական քաղաքականություն և մեծ միջոցներ ծախսելու պատրաստակամություն, կամ, նոր պատերազմի դեպքում, որից հետո կողմերը խաղաղ պայմանագիր կկնքեն: «Միայն նոր պատերազմի դեպքում ԼՂՀ-ն կկարողանա վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»,-ասել է Արայիկ Սարգսյանը:

Հուլիսի 22-ին ՄԱԿ-ի Միջազգային դատարանը ճանաչեց, որ Կոսովոյի կողմից 2008թ,. փետրվարի 17-ին անկախության հռչակումը չի խախտում միջազգային նորմերը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---