Արայիկ Սարգսյան. Վաղ թե ուշ Ռուսաստանին կհաջողվի վերդարձնել Հարավային Կովկասն իր ազդեցության գոտի

Արայիկ Սարգսյան. Վաղ թե ուշ Ռուսաստանին կհաջողվի վերդարձնել Հարավային Կովկասն իր ազդեցության գոտի

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն աշխարհում իր ազդեցությունը պահպանելու համար կշարունակի իր զինված էքսպանսիան Մակեդոնիայից մինչև Հարավային Կորեա: Այժմ այդ գծի վրա են տեղակայված ԱՄՆ ԶՈւ շուրջ 550 000 զինվորներ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց Ռուսաստանի աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի փոխնախագահ Արայիկ Սարգսյանը:

Ըստ Սարգսյանի, ԱՄՆ-ն այլևս ի վիճակի չէ պահպանել տիրապետությունն աշխարհում տնտեսական ու ֆինանսական հզորության միջոցով, դրա համար նրանք այժմ օգտագործում են իրենց զինված ուժերը: «Եթե ԱՄՆ-ն շարունակի ավելացնել իր ռազմական ներկայությունն այդ գծում նաև ապագայում, ապա երրորդ համաշխարհային պատերազմը անխուսափելի կլինի: Թե որ կետից այն կսկսվի` Իրանից թե Կորեայից, արդեն այդքան էլ կարևոր չէ»,-ասել է Սարգսյանը:

Ինչպես նշել է Սարգսյանը, հավանաբար, ապագայում հնարավոր կլինեն Իրանի դեմ ռազմական գործողությունները: «Մինչ օրս Իրանի դեմ պատերազմ չի սկսվել, քանի որ ԱՄՆ ղեկավարությունը հասկանում է, որ Իրանի դեպքում բլից-կրիգն անհնար է»,-նշել է նա:

Անդրադառնալով ԱՄՆ-ի շահերին Հարավային Կովկասի տարածաշրջանում` Սարգսյանը նշել է, որ այս պահի դրությամբ տարածաշրջանի բոլոր երկրները` Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը իրենց արտաքին քաղաքականությունը համաձայնեցնում են ԱՄՆ-ի հետ: «Սակայն, վաղ թե ուշ Ռուսաստանին կհաջողվի վերդարձնել Հարավային Կովկասն իր ազդեցության գոտի: ԱՄՆ-ն վաճառքի կհանի իր աշխարհաքաղաքական ակտիվները տարածաշրջանում, դրանք կգնի Ռուսաստանը»,-ասել է Արայիկ Սարգսյանը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---