Արայիկ Սարգսյանը բացահայտել է Սերբիայի դեմ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատերազմի մի քանի մանրամասներ

Արայիկ Սարգսյանը բացահայտել է Սերբիայի դեմ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատերազմի մի քանի մանրամասներ

PanARMENIAN.Net - «Սերբիայի դեմ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի վարած պատերազմի ժամանակ Ռուսաստանը Սերբիային որևէ օգնություն չի ցուցաբերել, քանի որ գոյություն ուներ Չեռնոմիրդին-Գոռ պայմանագիրը: Այդ պայմանագրի համաձայն, Ռուսաստանը Սերբիային չպետք է մատակարարեր C 300 պաշտպանական համակարգեր, ինչն էլ Սերբիայի պարտության հիմնական պատճառը դարձավ: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի նախագահ Արայիկ Սարգսյանը: Նրա խոսքերի համաձայն, այդ համաձայնագրի կատարման համար որպես փոխհատուցում, այն ժամանակ Ռուսաստանի վարչապետ Վիկտոր Չեռնոմիրդինին խոստացել էին ՌԴ նախագահի պաշտոնը:

1999 թ. մարտի 24-ին ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն պատերազմ սկսեցին Սերբիայի դեմ: Պատերազմի առիթը, ըստ պաշտոնական տվյալների, Կոսովոյի տարածքում սերբական զորքերի ներկայությունն էր: 1999 թ. մարտ, ապրիլ, մայիս, հունիս ամիսների ընթացքում ՆԱՏՕ-ի զորքերը ռազմական գործողություններ են իրականացրել Սերբիայի տարածքում: Զոհվել է մոտ 2000 մարդ, այդ թվում` 90 երեխա, ավելի քան 1000 զինծառայող, մոտավորապես 7000 մարդ վիրավորվել է: Տրանսպորտային և արդյունաբերական օբյեկտներին, դպրոցներին, հիվանդանոցներին, մշակույթի հուշարձաններին հասցրած վնասը գնահատվել է 100 մլրդ դոլար:

Պատերազմի հետևանքով Կոսովոյի տարածքում հաճախակիացել էին միջազգային ընդհարումները: Կոսովոյում իշխանությունն անցել էր կոսովցիներին, Կոսովոյի ազատագրության բանակի վերահսկողությանը: ՆԱՏՕ-ի ուժերի պաշտպանության ներքո ալբանցիները սերբերին դուրս վռնդեցին իրենց տարածքից: Սերբ ազգաբնակչությունը հեռացավ Կոսովոյից: 2008 թ. փետրվարի 17-ին Կոսովոն հռչակեց իր անկախությունը Սերբիայից:

Կոսովոյի տարածքում կառուցվել է ամերիկյան ռազմակայան, որում ՆԱՏՕ-ի համակազմը 2007 թ. վերջին կազմում էր 19 հազ. մարդ:

2010 թ. հուլիսի 22-ին ՄԱԿ-ի միջազգային դատարանը ընդունեց, որ 2008 թ. փետրվարի 17-ին հռչակված Կոսովոյի անկախությունը չի խախտում միջազգային իրավունքը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---