Կոնգրեսի ընտրություններից առաջ Վաշինգտոնը կխստացնի Անկարայի հետ շփման տոնը

Կոնգրեսի ընտրություններից առաջ Վաշինգտոնը կխստացնի Անկարայի հետ շփման տոնը

PanARMENIAN.Net - Կոնգրեսի ընտրություններից առաջ Վաշինգտոնը կարող է հանդես գալ Անկարայի հասցեին ուղղված կտրուկ հայտարարություններով: Ինչպես այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է թուրքագետ Արտակ Շաքարյանը, Ամերիկայի քաղաքական շրջանակները որոշակի քայլերի կդիմեն, որպեսզի գրավեն հայազգի ընտրողներին: Թուրքագետն ընդգծել է, որ հենց այդ տեսակետից է հարկավոր դիտարկել Երևանում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

ԱՄՆ Կոնգրեսում ընտրությունները տեղի կունենան այս տարվա նոյեմբերի սկզբին:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---