ՀՀ ԿԵՆՏՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ՈՐ ԱՄՆ-ՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ՉԻ ՈՒՆԵՆԱ

PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական Բանկը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչական ակտերը չեն բերի որեւէ փոփոխություն Հայաստանի Հանրապետության տնտեսությունում եւ ֆինանսական շուկայում: Հայտարարության պատճառներից մեկը այն է, որ սեպտեմբերի 12-ին Հայաստանի արժութային շուկան որոշ չափով արձագանքեց ԱՄՆ-ի դեպքերին: Երեւանի բանկերում եւ փոխանակման կետերում ԱՄՆ-ի դոլարի գնման գինը իջել է նախորդ օրվա 552 դրամից` հասնելով տարբեր տեղերում 525-ից մինչեւ 545 դրամի: Վաճառքի գինը մնացել է նախկին մակարդակում` 557-558 դրամ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---