Վարդան Խաչատրյան. Ալիևը կարող է սեփական թակարդն ընկնել![]() ![]() PanARMENIAN.Net - Կա մի հանգամանք, որի դեպքում կարող է վերսկսվել պատերազմը` եթե Իլհամ Ալիևն ընկնի սեփական քաղաքական թակարդը: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Ժառանգություն» կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը: Նրա խոսքով, ադրբեջանական հասարակայնության մեծ մասն օժանդակում է երկրի նախագահի ռազմատենչ ճարտասանությունը, և կարող է վրա հասնել մի պահ, երբ Ադրբեջանի ժողովուրդը ցանկանա, որպեսզի խոսքերը գործի վերածվեն: Ընդ որում, նա նշել է, որ եթե անգամ պատերազմը վերսկսվի, այն լավագույն դեպքում 4-5 օր կշարունակվի: «Հայաստանը պատրաստ է հնարավոր պատերազմին»,- ասել է Խաչատրյանը` ավելացնելով, որ հայկական կողմի միակ անհանգստությունը կարող է լինել Բաքվի կողմից հանկարծակի հարձակումը: «Հնարավոր է, որ Ադրբեջանի կողմից հանկարծակի կրակ բացելու դեպքում Ստեփանակերտի քաղաքացիական բնակչության շրջանում մեծ կորուստներ լինեն»,- նշել է Վարդան Խաչատրյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |