ԵՐԵՎԱՆՈՒՄ ՑԼԱՄԱՐՏԻ ԸՆԹԱՅՔՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋԱԴԵՊ 8 սեպտեմբերի 2001 - 22:04 AMT PanARMENIAN.Net - Երեւանում իսպանական ցլամարտի առաջին իսկ օրը տեղի է ունեցել չնախատեսված միջադեպ: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալութունը, հերթական մարտի ժամանակ ցուլը դուրս է պրծել փակոցից եւ սկսել է սլանալ մարզադաշտով մեկ: Ցլամարտն ընթանում էր պորտուգալական ոճով, եւ ցուլերի սպանություն չէր նախատեսվում: 1 ժամից ավելի 4 ցլամարտիկ եւ նրանց օգնականները փորձում էին ցուլին ներս քշել փակոցը` այդ նպատակով օգտագործելով կովերին ու «շտապ օգնության» մեքենան: Մի քանի անհաջող փորձերից հետո ցլամարտիկ Խորխե Խեսուս դե Գրիսոնն ստիպված էր սպանել մոլեգնած ցուլին: Ցլամարտիկների ասելով, նման միջադեպ չափազանց հազվադեպ է պատահում եւ այն կմտնի ցլամարտի պատմության մեջ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |