ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՒ «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ԴԵՄ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՋԵՒ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ԸՆԴՀԱՐՈՒՄՆԵՐ 8 սեպտեմբերի 2001 - 20:56 AMT PanARMENIAN.Net - Երեկ երեկոյան Երեւանում տեղի ունեցավ բողոքի ցույց ներքաղաքային հեռախոսային րոպեավճարի կիրառման դեմ: Այն նախաձեռնել էր «Ազգային-ժողովրդավարական դաշինք» ընդդիմադիր կուսակցությունը, որի ղեկավարն է խորհրդարանի պատգամավոր Արշակ Սադոյանը: ՆԳՆ աշխատակիցները թույլ չտվեցին հանրահավաքի մասնակիցներին հավաքվելել Ազատության հրապարակում, որտեղ այդ ժամանակ անց էր կացվում համերգ: Այնինչ մայրաքաղաքի քաղաքապետարանը թույլատրել էր համահավաքի անցկացումը: Արդյունքում տեղի ունեցավ ընդհարում ոստիկանության եւ ցույցի մասնակիցների միջեւ: Ոչ երկարատեւ խառնաշփոթից հետո բողոքի ցույցի կազմակերպիչները որոշեցին ժողովրդին առաջնորդել դեպի նախագահի նստավայրը, որտեղ նրանց դիմավորեց վահաններով եւ մահակներով զինված ոստիկանության ջոկատաշղթան: Իրավակարգը պաշտպանող մարմինների ներկայացուցիչները տեղեկացրին երթի կազմակերպիչներին, որ նրանց գործողությունները հակասում են օրենքին, քանի որ երթի անցկացումը համաձայնեցված չէ Երեւանի քաղաքապետարանի հետ: Արշակ Սադոյանի հետ հեռախոսով կապվեց նաեւ ներքին գործերի նախարարը,տեղյակ պահելով, որ չթույլատրված երթի կազմակերպման համար Սադոյանը կենթարկվի պատասխանատվության:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումին Յիրիկյանի ելույթի թեման էր «Մարդկայինը կամ թվայինը, ո՞րն է առաջնահերթ» |