Ստեփան Գրիգորյան. «Ռուսաստանը որոշ հարցերում պետք է հաշվի առնի ՀԱՊԿ անդամ երկրների կարծիքը»

Ստեփան Գրիգորյան. «Ռուսաստանը որոշ հարցերում պետք է հաշվի առնի ՀԱՊԿ անդամ երկրների կարծիքը»

PanARMENIAN.Net - «Թեեւ Ռուսաստանը հզոր ու անկախ երկիր է, սակայն որոշ հարցերում նա պետք է հաշվի առնի ՀԱՊԿ անդամ երկրների կարծիքը», - Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը` մեկնաբանելով այն տեղեկատվությունը, ըստ որի Մոսկվան մտադիր է Բաքվին С-300 վաճառել:

Նրա խոսքերի համաձայն, Հայաստանում ոչ պաշտոնական գագաթաժողովի ընթացքում հայկական կողմը պետք է բարձրացնի այն հարցը, թե «արդյոք ճի՞շտ է Ադրբեջանին միջին հեռահարության С-300 հրթիռային համալիր վաճառելու Ռուսաստանի մտադրությունը, և արդյոք դա համապատասխանո՞ւմ է ՀԱՊԿ շրջանակներում մեր համագործակցությանը», - ասել է Գրիգորյանը:

Նա նաև նշել է, որ եթե С-300-ի վաճառքի մասին տեղեկատվությունն իրականությանը համապատասխանի, ապա միայն դրա կիրառումն ու տեխնիկական սպասարկումը կբարձրացնեն ադրբեջանցի զինվորականների մարտունակությունը:

Հայ փորձագետը նշել է նաև, որ Հայաստանը միայն Ռուսաստանի հետ համագործակցությամբ չի կարող սահմանափակվել: Նրա խոսքերի համաձայն, եթե տարածաշրջանում հավասարակշռությունը խախտվի, ապա երկիրը Ղարաբաղի հարցում կարող է ընդունել Իրանի կամ ԵՄ առաջարկությունը:

 Ուշագրավ
---