ՎԱՂԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՒ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՈՒԺԵՐԻ ՇՓՄԱՆ ԳԾԻ ՎՐԱ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համապատասխան` օգոոտոսի 31-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինաված ուժերի շփման գծի վրա կանցկացվի զինադադարի կանոնակարգի մոնիթորինգը: Ղարաբաղյան կողմից մոնիթորինգը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Քասփշիքը եւ նրա դաշտային օգնականները: Իսկ ադրբեջանական կողմից կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները: Մոնիթորինգի անցկացումը նախատեսված է Ղազախի շրջանի Ջաֆարլի բնակավայրի հատվածում զորքերի շփման գծի վրա: Ադրբեջանական զինվորականների տվյալների համաձայն` հենց այդ շրջանում են վերջին երեք ամսվա ընթացքում ամենից հաճախ արձանագրվել հրադադարի կանոնակարգի խախտման դեպքերը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---