ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավար Սերժ Սարգսյանը մասնակցում է ԱՊՀ անդամ-երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի աշխատանքին, որը սկսվել է այսօր Աստրախանում: Դրանից երկու օր առաջ այստեղ` «Աշուլուկ» հրաձգարանում, սկսվեցին ԱՊՀ երկրների ՀՕՊ-ի միացյալ համակարգի համատեղ մարտավարական վարժությունները` «Ռազմական համագործակցություն - 2001»: Զինաքվարժություններին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելորուսի, Ղազախստանի ու Տաջիկստանի ՀՕՊ-ի ուժերը: Զինավարժությունները ղեկավարում է ԱՊՀ պաշտպանության նախարարների կոմիտեին առընթեր ՀՕՊ-ի հարցերով համակարգիչ կոմիտեի նախագահ, Ռուսաքստանի ՌՕՈՒ-ի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Անատոլի Կորնուկովը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---