Սեպտեմբերի 17-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը նոր շեշտադրումներ կանի

Սեպտեմբերի 17-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը նոր շեշտադրումներ կանի

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի որոշումը, որով արգելվել է Հայ ազգային կոնգրեսին (ՀԱԿ) հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում, անօրինական է: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը: «Մենք մտադիր ենք մի գործընթաց սկսել, որը կօգնի հայ ժողովրդին վերադարձնել Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու իր օրինական իրավունքը: ՀԱԿ-ի հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին Մատենադարանի մոտ»,-ասել է Զուրաբյանը:

Նա հայտնել է նաև, որ իր ելույթում Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նոր շեշտադրումներ կանի: Լևոն Զուրաբյանը հավելել է, որ Կոնգրեսի արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ առաջարկը շարունակում է կարևոր պայման մնալ երկրի քաղաքական մթնոլորտի առողջացման համար:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---