Հայաստանի երիտասարդական կուսակցությունը համալրվել է ի հաշիվ ՄԱԱԿ-ի

PanARMENIAN.Net - ՄԱԱԿ-ի կազմից Սպիտակի տարածքային կառույցի դուրս գալու հիմնական պատճառը կուսակցության ապագա գործունեության հստակ ծրագրի բացակայությունն է: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է բաժանմունքի ղեկավար Էդիկ Էհթիբարյանը:

Էհթիբարյանի խոսքերի համաձայն, իրենց կազմակերպությունը գոյության մեկուկես տարվա ընթացքում այդպես էլ չկարողացավ այնպիսի մի միջոցառում կազմակերպել, որը մեծ հնչեղություն ունենար: «ՄԱԱԿ-ից դուրս գալուց հետո մեր կառույցը կմիավորվի Հայաստանի երիտասարդական կուսակցությանը», - ընդգծել է նա:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---