ՄԱԿ-ի ԳՎ-ում ներկայացված Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը լուրջ սպառնալիք չի ներկայացնում Հայաստանի համար

ՄԱԿ-ի ԳՎ-ում ներկայացված Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը լուրջ սպառնալիք չի ներկայացնում Հայաստանի համար

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Բաքվի ներկայացրած բանաձևը իրավական տեսակետից սպառնալիք չի ներկայացնում հայկական կողմի համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը:

Ըստ նրա, ՄԱԿ-ի ԳՎ-ում ներկայացված բանաձևը կարող է ինչպես դրական, այնպես էլ բացասական քաղաքական ֆոն ստեղծել խնդրի կարգավորման բանակցային գործընթացի շուրջ, սակայն իրավական հարթության վրա, նույնիսկ եթե այն ընդունվի, կդառնա խորհրդատվական բնույթի փաստաթուղթ: «Այս բանաձևը շատ տկար բանաձև է, որը մի շարք թերություններ ունի: Օրինակ, բանաձևում Ադրբեջանը հղում է անում այնպիսի միջազգային փաստաթղթերի, որտեղ ուղղակիորեն ասվում է ազգերի ինքնորոշման իրավունքի մասին»,-ասել է փորձագետը:

Մեկնաբանելով այն հաղորդագրությունը, թե Ադրբեջանին կհաջողվի առաջ տանել բանաձևը ՄԱԿ-ի ԱԽ-ում այդ կառույցում նախագահող Թուրքիայի շնորհիվ` Վլադիմիր Վարդանյանն ասել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն չի կարող դիտարկել այս բանաձևը, քանի որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ արդեն զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---