Հովիկ Աբրահամյանն ընդունեց «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության ներկայացուցիչներին

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 3-ին ընդունեց «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» (DEMYC) կազմակերպության 11 երկրներից ժամանած 18 ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էր ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՀԿ երիտասարդական խորհրդի նախագահ Կարեն Ավագյանը:

DEMYC-ը միավորում է 60 երկրների կուսակցությունների երիտասարդական թևերը: Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը միակն է տարածաշրջանում, որ անդամակցում է (2005 թվականից) «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքին» (բյուրոյի անդամ է) :

Հովիկ Աբրահամյանը ողջունելով երիտասարդներին` կարևորեց նման այցերը, որոնք հնարավորություն կտան ավելի լավ ճանաչել Հայաստանն ու հայ ժողովրդին: Նշելով, որ ՀՀԿ երիտասարդական թևը, որը ղեկավարում է ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, վայելում է հանրապետության իշխանությունների աջակցությունը: Նրանք և ընդհանրապես երկրի երիտասարդությունը բավական ակտիվ ներգրավված են քաղաքական գործընթացներում: ՀՀ ԱԺ նախագահը ցանկալի համարեց, որ ընդլայնվեն փոխայցելություններն ու շփումները, երիտասարդներն ավելի ակտիվ մասնակցություն ունենան քաղաքական գործընթացներում:

ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի ձգտումները և ծրագրերը ուղղված են եվրոպական երկրների շարքին ինտեգրվելուն : Այդ գործընթացում Հովիկ Աբրահամյանը կարևորեց Ազգային ժողովի դերը: Վերջին տարիներին շատ են ակտիվացել հարաբերությունները եվրոպական կառույցների և կուսակցությունների հետ: Իրեն ուղղված հարցին ի պատասխան` ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ Հայաստանի խորհրդարանում ևս կան երիտասարդ պատգամավորներ, և նշեց, որ 2012 թ. հերթական խորհրդարանական ընտրություններում մտադիր են ավելի մեծացնել երիտասարդների թիվը և նրանց ներգրավվածությունը եվրոպական կառույցներում:

Խորհրդարանի նախագահը ներկայացրեց Ազգային ժողովի կառուցվածքը, կազմը, գործառույթները, ընտրակարգը, կառավարության ձևավորման կարգը, անդրադարձավ տարածաշրջանային խնդիրներին:

ԼՂ հակամարտության վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, խաղաղ ճանապարհով: Մինչդեռ Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հայտարարություններ անել:

Հանդիպմանը անդրադարձ եղավ նաեւ հայ-թուրքական հարաբերություններին եւ ստորագրված արձանագրություններին:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց նաև հյուրընկալված երիտասարդների հարցերին: Հանդիպման ավարտին «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության ղեկավար Յանի Յոհանսոնը շնորհակալություն հայտնեց ընդունելության եւ անկաշկանդ զրուցի համար` իրենց անունից հուշանվեր հանձնելով ՀՀ ԱԺ նախաgահին:

Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել նման հանդիպումների եւ փոխայցելությունների կազմակերպմանը: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---