ԼՂՀ-ՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ ԱՃԸ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ Է

PanARMENIAN.Net - Ինչպես «Նոյյան տապան» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ Վիճակագրության, պետական ռեգիստրի եւ վերլուծության պետական վարչությունից, 2001թ. հունվար-հունիսին ԼՂՀ արդյունաբերական արտադրանքի աճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 154,6%: Սպառողական ապրանքների արտադրությունը աճել է 91,3 %-ով, ինչը պայմանավորված է թեթեւ եւ սննդի արդյունաբերության ճյուղերում արձանագրված համապատասխանաբար 86,3 եւ 92,6% աճով:Արտաքին ապրանքաշրջանառությունը աճել է 11,6%-ով, այդ թվում` արտահանումը` 2,4 անգամ, ներմուծումը` 5,6%-ով: Մեկ աշխատողի միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 13,8%-ով: Բնակչության դրամական եկամուտները աճել են 111,4%-ով, իսկ դրամական ծախսերը` 7%-ով: 2001թ. հունվար-հունիսին հանրապետությունում բնակչության բնական աճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 39%-ով, իսկ 1999թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ` ավելի քան կրկնապատկվել է: Մեխանիկական աճը կազմել է 271,1 %:





Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---