ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԼՂՀ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԻՑ

PanARMENIAN.Net - Եվարխորհուրդը կոչով դիմել է Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը ձեռնպահ մնալ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացումից, որոնք նախատեսված են սեպտեմբերի 5-ին: Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Էրնստ Վալչի, Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ լորդ Ռասսել Ջոնսթոնի եւ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալթեր Շվիմմերի կողմից ստորագրված փաստաթղթում ասվում է, որ «այդպես կոչված ընտրությունները չեն կարող համարվել օրինական»: Կոչի հեղինակները համարում են, որ ընտրությունների անցկացման դեպքում ղարաբաղյան կողմի դիրքորոշումը կհակասի Հայաստանի ու Ադրբեջանի` Եվրախորհրդին անդամակցելիս իրենց վրա վերցված պարտականություններին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---