ԷԼԻԶԱԲԵԹ ՋՈՆՍԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է, ՈՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԻ ԿԱՐԵԼԻՒ ՀԱՄԱՐԵԼ ՏԱՊԱԼՎԱԾ

PanARMENIAN.Net - «Չնայած, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը մինչ այժմ համաձայնության չեն եկել, չի կարելի համարել, որ բանակցությունները մտել են փակուղի»,- հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարի` Եվրոպայի ու Եվրասիայի գծով տեղակալ Էլիզաբեթ Ջոնսը, որը իր շրջագայությունն է սկսել ԱՊՀ մի շարք երկրներով: Նրա խոսքերով` Միացյալ Նահանգները, որոնք հանդիսանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պատրաստ են հնարավորությունների չափ օգնություն ցուցաբերել բանակցությունների շարունակման գործընթացում: Ինչպես հայտնում է «Արկա» գործակալությունը` Ջոնսը նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները մտադիր են կրկին հանդիպել բանակցությունների շարունակման համար: Էլիզաբեթ Ջոնսի խոսքերով` դա նշանակում է, որ բանակցությունները «չի կարելի տապալված համարել»:

Հիշեցնենք, որ Պետքարտուղարի տեղակալը օգոստոսի 26-ին Կիեւից կժամանի Բաքու: Այնուհետեւ նա կմեկնի Թբիլիսի ու Երեւան:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---