Վրաստանի ԱԳՆ-ն չի մեկնաբանում Նալբանդյան-Վաշաձե հեռախոսազրույցի արդյունքները![]() 8 սեպտեմբերի 2010 - 19:11 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի արտգործնախարարությունում առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանում Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Գրիգոլ Վաշաձեի հեռախոսազրույցի արդյունքները: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին Վրաստանի ԱԳՆ մամլո ծառայությունից, նախարարությունն առայժմ չի ժխտում, բայց և չի հաստատում տեղեկատվությունն այն մասին, որ ադրբեջանական ԶԼՄ կողմից տարածված տեղեկատվության հետ կապված պաշտոնական հայտարարություն է պատրաստվում: Նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն նպատակահարմար չի համարում Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացումը: «Այդ ռազմակայանը ոչ մեկին կայունության, անվտանգության և համագործակցության հնարավորություն չի տալիս: Միևնույն ժամանակ այդ ռազմակայանը նաև չի ստեղծում բարենպաստ պայմաններ Հարավային Կովկասում առկա խնդիրների քաղաքակիրթ և խաղաղ ճանապարհով լուծման համար»,- Վաշաձեի խոսքն էին մեջբերել ադրբեջանական լրատվամիջոցները: Որոշ հայկական ԶԼՄ-ներ այսօր հաղորդեցին, որ, իբր, Վրաստանի ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարություն է պատրաստում Գրիգոլ Վաշաձեի խոսքերի վերաբերյալ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |