Հայաստանի Նոր պահպանողական շարժումը պառակտվել է![]() 10 սեպտեմբերի 2010 - 19:20 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի Ազգային նոր պահպանողական շարժման (ԱՆՇ) համագումարը նվիրված է մեր կազմակերպության գործունեության միամյակին»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԱՆՇ նախագահ Էդգար Գեգելյանը: Գեգելյանի խոսքով, համագումարի ընթացքում կամփոփվեն շարժման մեկամյա գործունեության արդյունքները` հաշվի առնելով, որ շարժման հիմնական նպատակն ի սկզբանե երիտասարդության դաստիարակությունն է: «Համագումարի ժամանակ կընտրվի նաև շարժման նոր ղեկավարող կազմը, որն իր առաջին նիստից հետո կհայտարարի ԱՆՊՇ գործունեության հիմնական ուղղությունների մասին»,- ընդգծել է նա: «Ես ոչ մի կապ չունեմ ԱՆՊՇ համագումարի հետ, քանի որ ներկա պահին իմ համախոհների հետ միասին զբաղվում եմ քաղաքական կուսակցության ստեղծմամբ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ընդգծել է ԱՆՊՇ նախկին առաջնորդ Էդուարդ Ափրամյանը: Նա ավելացրել է նաև, որ Նոր պահպանողական շարժման առավել քաղաքականացված ու լուրջ հատվածն իր ղեկավարությամբ դուրս է եկել կազմակերպությունից և ակտիվորեն զբաղվում է քաղաքական կուսակցության ստեղծմամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |