ՅԱԿ-40 ԻՆՔՆԱԹԻՌԻ ՎԹԱՐԻ ՊԱՏՃԱՌԸ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՍԽԱԼՆ ԷՐ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ ԻՐԱՆԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, Իրանական Քաղաքացիական Ավիացիայի Կազմակերպության ղեկավար Ռեզա Ջաֆար-Զադեն հայտարարել է, որ մայիսի 17-ին Իրանում տեղի ունեցած Յակ-40 ինքնաթիռի կործանման հետաքննության արդյունքները ապացուցել են, որ ավիավթարի պատճառը անձնակազմի սխալն է եղել: «Հայկական Ավիաուղիներին» պատկանող եւ իրանական ավիաընկերություններից մեկին երկարաժամկետ վարձակալության տրված Յակ-40-ը վթարի էր ենթարկվել մայիսի 17-ին Իրանում: Վթարի արդյունքում զոհվել էին բոլոր ուղեւորները, այդ թվում ` Իրանի տրանսպորտի եւ ճանապարհների նախարար Ռահման Դադմանը եւ անձնակազմի 5 հայ անդամ: Իրանական «Abrar թերթին» տված հարցազրույցում Ռեզա Ջաֆար-Զադեն հայտարարել է, որ ԱՊՀ ավիացիոն մասնագետները նույնպես եկել են այն եզրակացությանը, որ ավիավթարի պատճառը «մարդկային գործոնն է» եղել:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---