ԱՄՆ-ն ու Հայաստանը կարևորում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քայդենաուին: Հանրապետության ղեկավարը, ողջունելով հյուրին, նշել է, որ այցելությունների հաճախականությունը կարևոր է հայ-ամերիկյան բազմաբնույթ և համակողմանի երկխոսության շարունակականության տեսանկյունից: Նախագահ Սարգսյանի հավաստմամբ, Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում գրանցված բարձր մակարդակն ու դրանց հետագա ընդլայնումը Հայաստանը դիտարկում է որպես մեր երկրի տնտեսական զարգացման, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման ու ամրապնդման կարևոր գործոն: Զրուցակիցները երկուստեք գոհունակություն են հայտնել ռազմաքաղաքական, կրթական, մշակութային ոլորտներում հայ-ամերիկյան գործակցությունից` կարեւորելով նաև ՀՀ-ԱՄՆ տնտեսական համագործակցության զարգացման և առևտրատնտեսական շփումների ակտիվացման ուղղությամբ ջանքերի գործադրումը: Սերժ Սարգսյանը եւ Թինա Քայդենաուն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին: Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկյան ներգրավվածությունը: Նախագահ Սարգսյանը եւ ամերիկացի բարձրաստիճան հյուրը կարեւորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերի շարունակումը, հույս հայտնելով, որ այդ ձեւաչափով ընթացող բանակցությունները կտան անհրաժեշտ արդյունք, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |