ԱՊՀ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՄԻԱՎՈՐՎԵԼ

PanARMENIAN.Net - Մոսկվայում ստեղծված է ԱՊՀ եւ Բալթյան երկրների ադրբեջանական ներկայացուցչական ժողովի անցկացման նախաձերնող խումբ: Ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթում հրատարակված էր նրա դիմումը ետխորհրդային երկրներում բնակվող ադրբեջանցիներին, Ադրբեջանական Հանրապետության ղեկավարությանը, քաղաքական կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների ասռջնորդներին, հոգեւորականներին, գիտության ու մշակույթի գործիչներին, գործարար շրջանների ներկայացուցիչներին: Նախաձեռնող խումբը առաջարկում է իրեն աջկցություն ցուցաբերել: Փաստաթուղթը ստորագրածների թվում է նաեւ ՌԴ Կինեմատոգրաֆիստների միության վարչության քարտուղար Ռուսթամ Իբրագիմբեկովը, «Կրոկուս Ինտերնեյշնլ» ֆիրմայի նախագահ Արազ Աղալարովը, «Չրեզվիչայնոե պրոիսշեստվիե» միջազգային թերթի գլխավոր խմբագիր Ակրամ Ալիեւը, «Կոմերսանտ» թերթի միջազգային բաժնի խմբագիր Ազեր Մուսալիեւը, «Media Forum» ամսագրի գլխավոր խմբագիր Վալեհ Ռզաեւը: Նախաձեռնող խմբի որոշմամբ արդեն ստեղծված է ներկայացուցչական ժողովի անցկացման կազմկոմիտեն: Նախնական տվալների համաձայն` ժողովը նախատեսվում է անցկացնել սույն թվականի հոկտեմբեր-նոյեմբերին:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---