ՀՀԿ պատգամավորները չեն մասնակցի Սուրբ Խաչ եկեղեցում կայանալիք պատարագին և կոչ են անում իրենց գործընկերներին վարվել նույն կերպ![]() 14 սեպտեմբերի 2010 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Միջադեպը հայ լրագրողների հետ Ստամբուլում վայել չէ մի երկրին, որը ձգտում է անդամակցել ԵՄ-ին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը: Նա հույս է հայտնել, որ եվրոպական ընտանիք ձգտող Թուրքիան մի օր կկարգավորի հարաբերությունները հարևան երկրների հետ և կբացի սահմանը: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում կայանալիք պատարագի մասին՝ պատգամավորն ասել է, որ ՀՀԿ պատգամավորները չեն մասնակցի պատարագին և կոչ են անում երկրի քաղաքական ուժերին վարվել նույն կերպ: Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին՝ Հովհաննես Սահակյանն ընդգծել է, որ իշխող կոալիցիայում փոփոխություններ չկան, այն աշխատում է նույն ռեժիմով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |