Լևոն Զուրաբյան. Ադրբեջանը ցանկացած պահի կարող է կրկին ընդգրկել իր բանաձևը ՄԱԿ-ի ԳՎ օրակարգում![]() 14 սեպտեմբերի 2010 - 15:39 AMT PanARMENIAN.Net - 2008 թվականին Ադրբեջանն արդեն մեկ անգամ հասավ հաջողության, երբ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձև ընդունեց Ադրբեջանի այսպես կոչված գրավյալ տարածքների մասին, և այժմ նոր բանաձևով նա ցանկանում է ամրապնդել իր հաջողությունը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը: Ըստ նրա, այս բանաձևով Բաքուն ցանկանում է զիջումներ կորզել Հայաստանից ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից ղարաբաղյան կարգավորման հարցում: Նա նշել է նաև, որ Ադրբեջանը ընդամենը հետաձգել է բանաձևի առաջադրումը և ցանկացած պահի կարող է կրկին ընդգրկել այն օրակարգում: Ադրբեջանը հանեց ՄԱԿ-ի ԳՎ քննարկումից և քվեարկությունից իր իսկ ներկայացրած «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձևի նախագիծը՝ խնդրելով տեղափոխել այն ՄԱԿ-ի ԳՎ 65-րդ նստաշրջան: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |