Հայաստանի ժողովրդահայրենասերներն առաջարկում են ստեղծել նոր սոցիալիստական հասարակություն14 սեպտեմբերի 2010 - 15:41 AMT PanARMENIAN.Net - «Ազգային արժեքների պաշտպանության դաշինքը» և «Ժողովրդահայրենասիրական անհատ քաղաքացիների շարժումը» միավորվել են և հանդես եկել վերջին 20 տարում Հայաստանի առջև ծառացած կարևորագույն խնդիրների լուծման մասին հայտարարությամբ: Դիմում-կոչը ներառում է 10 կարևոր կետեր, որոնք անդրադառնում են հանրապետության քաղաքական և տնտեսական կյանքի խնդիրներին, որոնք անհապաղ լուծում են պահանջում: Դրանց շարքում` ռեժիմի արմատական փոփոխություն, նոր սոցիալիստական հասարակության ստեղծում, Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացում, իսկ Եվրոպայի, ԱՄՆ և արաբական աշխարհի հետ` ըստ հնարավորության: Ինչ վերաբերվում է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններին, որոնք ի սկզբանե շոուի են նման, ապա դրանք պետք է կասեցվեն այնքան ժամանակ, քանի դեռ լուծված չեն Հայաստանի և հայ ժողովրդի համար կարևորագույն Հայ դատի և Արցախի խնդիրները: Դիմում-կոչում առաջարկվում է վերադառնալ խորհրդային կրթական ավանդույթներին: Շոշափվում են նաև արտաքին աճող պարտքի և գնաճի հարցերը, աշխատատեղերի կրճատումը: Ինչպես նշել է «Ժողովրդահայրենասիրական անհատ քաղաքացիների շարժման» խորհրդի անդամ Իշխան Թովմասյանը, ողջ աշխարհում չկա պետություն, որը «իր ռազմավարական օբյեկտները վաճառի արտասահմանցիներին` դրանով ստեղծելով օլիգարխների կայացման հիմքերը»: Նրա խոսքերով, նույն կարծիքն ունի ժողովուրդը: Ազգային հայրենասերները կարծում են, որ ամենից առաջ անհրաժեշտ է ժողովրդին հարցնել, թե ինչպես է նա ցանկանում ապրել:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |