«Ժառանգությունը» ՀՀ ԱԺ պատգամավորներին կոչ է անում քվեարկել ԼՂՀ անկախության ճանաչման օգտին14 սեպտեմբերի 2010 - 19:03 AMT PanARMENIAN.Net - Արդեն երկու տասնամյակ է, ինչ ԼՂՀ-ն իր անկախության «պատանդն» է: Այդ մասին ՀՀ ԱԺ նիստում հայտնել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Սաֆարյանի խոսքով, Արցախի Հանրապետությունն ունի պետության բոլոր անհրաժեշտ ատրիբուտները, բայց մինչ օրս Հայաստանը չի ճանաչել նրա անկախությունը: «Ավելին, հայկական ղեկավարության ջանքերի շնորհիվ ԼՂՀ-ն դուրս է մղվել ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցային գործընթացից»,- ընդգծել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը: Նա անդրադարձել է նաև Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման վաղաժամության վերաբերյալ իշխանությունների փաստարկներին` տալով հռետորական հարցն այն մասին, թե արդյոք երբ է վրա հասնելու ԼՂՀ անկախության ճանաչման պահը: «Ես իմ բոլոր գործընկերներին կոչ եմ անում «Ժառանգություն» կուսակցության կողմից ներկայացված օրինագծի քննարկման ժամանակ միաձայն քվեարկել Արցախի անկախության ճանաչման օգտին»,- նկատել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |