Էդվարդ Շարմազանով. «Պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում Ադրբեջանը գործ կունենա նաև Ռուսաստանի հետ»![]() 14 սեպտեմբերի 2010 - 20:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետների երկարաձգման մասին հայ-ռուսական պայամանգրի ստորագրումով Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմաքաղաքական համագործակցությունը բարձրացավ որակական նոր մակարդակի: Այս մասին ՀՀ ԱԺ հայտարարությունների ժամին ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդվարդ Շարմազանովը: Նրա խոսքերի համաձայն, հայ-ռուսական համագործակցությունը Հայաստանի անվտանգության բաղադրիչներից է: «Դրա ակնառու օրինակը Ռուսաստանի նախագահի հայտարարությունն էր այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի զավթողական գործողությունների դեպքում Ռուսաստանն ամբողջությամբ իրագործելու է դաշնակցի իր պարտականությունները: Այլ խոսքով ասած` պատերազմական գործողությունները վերսկսելու դեպքում Ադրբեջանը գործ կունենա նաև Ռուսաստանի հետ», - ընդգծել է նա: ՀՀԿ խմբակցության քարտուղարը նշել է, որ և’ Ռուսաստանը, և’ Արևմուտքը դրական են գնահատում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը, որի ակնառու օրինակն է Ադրբեջանի բարձրաստիճան անձ Նովրուզ Մամեդովի խոսքերն այն մասին, որ Ղարաբաղի հարցում Արևմուտքն ու Ռուսաստանը պաշտպանում են Հայաստանի դիրքորոշումը: «Այս արտահայտությունը խոսում է այն մասին, որ պաշտոնական Բաքուն, ըստ բարձրաստիճան պաշտոնյայի, ընդունում է իր պարտությունը արտաքին քաղաքականության մեջ և այդ իրավիճակից դուրս գալու համար Ադրբեջանի ղեկավարությունը փորձեց իրականացնել դիվերսիաներ ու բախտախնդրություն` ղարաբաղյան հիմնախնդիրը ՄԱԿ-ի նստաշրջան տեղափոխելով», - ասել է Շարմազանովը: Նա ավելացրել է, որ Հայաստանի իշխանությունների կոշտ քաղաքականության և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ճնշման շնորհիվ, Ադրբեջանը ստիպված է հետ վերցնել իր բանաձևը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |