ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑ ԵՆ ԿԱՑՎԱԾ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲՆԱԳՀԱՎԱՌՒՄ

PanARMENIAN.Net - Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը օժանդակող խորհրդի երկրորդ նիստին ներկայացվեցին Տեղեկատվական տեխնոլոգիաների գծով ընկերություննեի միության (UITE) կողմից Հայաստանում անցկացված հետազոտությունների արդյունքները: Տեղեկատվական տեխնոլոգիաների մասին տվյալները կհրապարակվեն մոտ ապագայում: Խորհուրդը որոշում ընդունեց աշխատանքային խմբերի ստեղծման մասին, որոնց գործունեության ծրագիրը կներկայացվի հաջորդ նիստի ընթացքում: Աշխատանքային խմբերը, մասնավորապես, զբաղվելու են «Կովկասի տեղեկատվական տեխնոլոգիաների նախաձեռնություն» տարածաշրջանային կոնֆերանսի հարցերով, ինչպես նաեւ տվյալ ասպարեզի այլ արդիական հիմնահարցերով:

Նշենք, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող հայկական ձեռնարկությունների ավելի քան 38 տոկոսը զբաղվում է ծրագրային ապահովմամբ, իսկ տվյալ ճյուղի արտահանումը 2000 թվականին կազմել է 20 միլիոն դոլար:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---