Սեյրան Օհանյան. Հայաստանը պարզապես պարտավոր է հզոր բանակ ունենալ![]() 21 սեպտեմբերի 2010 - 18:18 AMT PanARMENIAN.Net - «Ես շնորհավորում եմ բոլոր զինծառայողներին Հայաստանի անկախության հռչակման 19-ամյակի առթիվ: Մենք ձեռք բերեցինք այդ անկախությունը ծանր փորձությունների գնով: Այդպես էլ պետք է լիներ, քանի որ պատմությունը ցույց է տալիս, որ հաղթում են միայն միասնական ժողովուրդները, որոնք պատրաստ են պայքարել»,- սեպտեմբերի 21-ին Հայաստանի Անկախության օրվա առթիվ զինծառայողներին գերատեսչական ու կառավարական մեդալներով պարգևատրելու հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Օհանյանի խոսքով, անկախության 19 տարիները հայկական բանակի կառուցման տարիներ են եղել: «Առկա աշխարհաքաղաքական իրականության մեջ Հայաստանը պարզապես պարտավոր է հզոր բանակ ունենալ: Հայաստանի նախագահն ու կառավարությունն անում են ամեն հնարավոր բան`բանակը նորագույն տեխնիկայով զինելու համար, որպեսզի մեր երկրի Զինված ուժերի մարտունակությունը միշտ բարձր մակարդակում լինի»,- ընդգծել է երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարը: Նա նկատել է նաև, որ Հայաստանի նախագահի ու պաշտպանության նախարարի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության մեդալներով են պարգևատրվել 100 զինծառայողներ ու ազատամարտիկներ, իսկ 650 զինծառայողների գերատեսչական մեդալներ են շնորհվել: Միջոցառման ավարտին Սեյրան Օհանյանը զինծառայողներին ու ազատամարտիկներին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության մեդալներով: Մեկ մեդալ հետմահու շնորհվել է ազատամարտիկ Եսայի Հովհաննիսյանին, իսկ երկու մեդալ` բանակի շարքային ծառայողների: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |