Արթուր Բաղդասարյան. Մինչև սեպտեմբերի վերջը կընդունվի Հայաստանի սահմանային անվտանգության ապահովման հայեցակարգը![]() 22 սեպտեմբերի 2010 - 14:06 AMT PanARMENIAN.Net - «Վերջին տարում մենք աշխատել ենք Հայաստանի սահմանային անվտանգության ապահովման հայեցակարգի վրա և արդյունավետ երկխոսություն ենք հաստատել միջազգային կազմակերպությունների հետ»,-հայտարարել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը Հայաստանում ու Վրաստանում սահմանների համալիր կառավարման ռազմավարությունների մշակման և կատարելագործման համար պատասխանատու միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատաժողովում: Ընդ որում նա հայտնել է, որ այդ հայեցակարգը կընդունվի ՀՀ ԱԱԽ-ում մինչև սեպտեմբերի վերջը: Ըստ նրա, հայեցակարգը մեծ նշանակություն ունի Հայաստանի համար, այդ թվում, նաև ազգային անվտանգության տեսակետից: Ընդ որում, ՀՀ ԱԱԽ քարտուղարը նշել է, որ սահմանային անվտանգությունը բավականին բարդ ու բազմակողմ խնդիր է: Բաղդասարյանը նշեց նաև, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ խորհրդատվական խմբի աջակցությունը հայեցակարգի մշակման գործում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |