ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՌՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱԱՀ-Ի ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը երկրորդ ընթեռցմամբ ընդունել է ավելացված արժեքի մասին օրենքի փոփոխությունները: Այսուհետ ԱԱՀ-ի վճարումներից կազատվի ոսկերչական արտադրանքի կիսաֆաբրիկատների միջանկյալ իրացումը: Ինչպես հայտնում է «Արկա» գործակալությունը` թանկ սարքավորումներ չունեցող մանր ձեռներեցները կկարողանան ձեռնարկություններում պատվիրել բարդ կիսաֆաբրիկատներ առանց հարկի վճարման, ինչը նրանց թույլ կտա ավելի շատ միջոցներ ներդնել արտադրության մեջ: «ԱԱՀ-ի գանձումը հանգեցնում է ձեռներեցների միջոցների զգալի մասի սառեցմանը 3-6 ամսով, ինչը կրճատում է նրանց շրջանառու միջոցները եւ բարձրացնում է վերջնական արտադրանքի ինքնարժեքը»,- ասաց արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նրա խոսքերով` փոփոխությունները կօգնեն մանր ձեռնարկատերերին ոտքի կանգնել: «Միջանկյալ իրացման ազատումը ԱԱՀ-ից կհանգեցնի ոսկերչական իրերի արտադրյության եւ արտահանման ծավալների մեծացմանը, ինչպես նաեւ ոսկերչական արդյունաբերության ոլորտում ներքին կոոպերացիայի ընդլայնմանը»,- ասաց նախարարը: Նշենք, որ ՀՀ Վիճակագրության ազգային ծառայության տվյալների համաձայն` 2001 թվականի հունվար-մայիս ամիսներին մշակված ու անմշակ ադամանդների, թանկարժեք մետաղների ջարդոնի ու թափոնների, ինչպես նաեւ ոսկերչական իրերի արտահանման ծավալը կազմեց գրեթե 48 միլիոն դոլար կամ Հայաստանից ապրանքների արտահանման ընդհանուր ծավալի 35%-ը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---