36 ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԴԻՄԵԼ ԷՆ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԲԱՔՈՒ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՏԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿՈՉՈՎ

PanARMENIAN.Net - Հանրապետական կոնգրեսական Ջոզեֆ Քրոուլին իր 36 գործընկերների անունից նամակ է հղել ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշին` Բաքու-Ջեյհան նավթատարը Հայաստանի տարածքով անցկացնելու կոչով: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին են հայտնել Ջ. Քրոուլիի վաշինգթոնյան գրասենյակում, նամակում ասվում է, որ Բաքու-Ջեյհան նավթատարի անցկացումը Հայաստանի տարածքով կդառնա ամենահուսալի եւ շահավետ ուղին եւ թույլ կտա խնայել մոտ 600 միլիոն դոլար: Բացի այդ, նշում է Քրոուլին, Հայաստանի ներգրավումը տվյալ նախագծում կնպաստի տարածաշրջանային համագործակցության եւ ինտեգրման գործընթացին:

«Որեւէ երկրին տարածաշրջանային նախագծերից դուրս թողնելը նպաստում է միայն անկայունության զարգացմանը: ԱՄՆ-ը պետք է հստակ հայտարարի տարածաշրջանային եւ տրանսռեգիոնալ նախագծերում Հայաստանի ներգրավման անհրաժեշտության մասին: Վաշինգթոնը չպետք է համաձայնի Հայաստանը բոլոր առեւտրային միջանցքներից եւ էներգետիկ ուղիներից մեկուսացնելու Ադրբեջանի պահանջներին» ,- հայտարարել է Ջոզեֆ Քրոուլին: Հուլիսի սկզբին կոնգրեսականներ Ջո Քոլլենբերգը, Ֆրանկ Փալլոունը, Ջոզեֆ Քրոուլին եւ Ջոն Սուինին հայտարարել էին, որ մտադիր են դիմել ԱՄՆ-ի նախագահին եւ իրենց անհանգստությունը հայտնել այն փաստի վերաբերյալ, որ ամերիկյան հարկատուների դրամը կարող է օգտագործվել Հայաստանի մասնակցությունը բացառող կասպիական նավթի արտահանման նածագծերի ֆինանսավորման նպատակով:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---