Արմեն Մարտիրոսյան. ՀՀ ԱԺ փոխխոսնակ Արևիկ Պետրոսյանի հրաժարականը թուլացրեց իշխանության «քոչարյանական» թևը

Արմեն Մարտիրոսյան. ՀՀ ԱԺ փոխխոսնակ Արևիկ Պետրոսյանի հրաժարականը թուլացրեց իշխանության «քոչարյանական» թևը

PanARMENIAN.Net - Հայաստանի քաղաքական դաշտում դինամիկ փոփոխություններ են ակնկալվում: Առջևում 2012թ. խորհրդարանական ընտրություններն են և քաղաքական ուժերն արդեն սկսել են քննարկել, թե ով որքան քվե կհավաքի: Բոլոր գործընթացները Հայաստանում տանում են դեպի հերթական խորհրդարանական ու նախագահական ընտրություններ, և հազիվ թե ֆորս-մաժոր առաջանա: Այդ մասին Երևանում հայտարարել է «Ժառանգություն» ԱԺ խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը:

Մեկնաբանելով ԱԺ փոխխոսնակի պաշտոնանկությունը՝ Մարտիրոսյանը նշել է, որ դա ուղղված էր «քոչարյանական» թևի թուլացմանը, քանի որ Արևիկ Պետրոսյանը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կադրերից էր: «Որպես ՀՀ քաղաքացի ինձ համար ավելի հաճելի է կրթված կնոջ տեսնել ԱԺ փոխխոսնակի պաշտոնում, քան Սամվել Բալասանյանին»,-ասել է նա:

Պատգամավորը նշել է նաև, որ ապագա նախագահական ընտրություններում «Ժառանգությունը» չի սատարի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությանը, քանի որ իր սեփական թեկնածուն ունի՝ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Սակայն 2012թ. խորհրդարանական ընտրություններում «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը կարող են հանդես գալ միասնական դաշինքով: Ես միայն ուրախ կլինեմ, եթե դա այդպես լինի»,-ասել է պատգամավորը:

Անդրադառնալով «Ժառանգության» հեղինակած «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագծին՝ Արմեն Մարտիրոսյանը չբացառեց, որ քննարկումների ընթացքում կոալիցիոն ուժերը կարող են փոխել իրենց դիրքրորոշումն այդ հարցում:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---