ԲԱՔՈՒ Է ԺԱՄԱՆԵԼՈՒ ԻՐԱՔԻ ԿՐՈՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՎ ՆԱԽԱՐԱՐԸ

PanARMENIAN.Net - Վաղը չէ մյուս օրը Բաքու այցով կժամանի Իրաքի կրոների գործերով նախարար Աբդել-Մունիմ Ահմեդ Սալեհը: Երկօրյա այցի ընթացքում նա բանակցություններ կանցկացնի Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ: Բացի այդ Սալեհը հանդիպումներ կունենա երկրի կառավարությունում եւ Կրոնի գործերով պետկոմիտեում: Նախատեսված են նաեւ նրա հանդիպումները աստվածաբանների եւ գիտական շրջանների ներկայացուցիչների հետ: Ենթադրվում է, որ Սալեհի Բաքու այցից հետո Իրաքի կառավարությունը կհեշտացնի ադրբեջանական մահմեդականների ուխտագնացության ընթացակարգը այդ երկիր:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---