ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇԻՆՔ26 հուլիսի 2001 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Մի շարք ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարեւթյան ներկայացուցիչների միջեւ շարունակվում են քաղաքական խորհրդակցությունները, որոնց նպատակը դաշինքի ստեղծումն է: «Արմինֆո» գործակալության տեղեկատվության համաձայն` խորհրդակցություններին մասնակցում են Հայաստանի ժողովրդական, «Հանրապետություն», «Ազգային միաբանություն» , «Ազգային համաձայնության ճակատ» կուսակցությունների, ինչպես նա- «Սպայի պատիվ» հասարակական կազմակերպության առաջնորդները: «Ազգային համաձայնության ճակատ»-ի մամուլի քարտուղար Հրայր Մարգարյանը հայտնեց, որ այդ կազմակերպությունների առաջին դեմքերը արդեն 1,5 ամսվա ընթացքում գրեթե յուրաքանչյուր շաբաթ անց են կացնում ինտենսիվ բանակցություններ: Նրա խոսքերով` ստեղծված է մի քանի աշխատանքային խումբ, որոնք մշակում են ապագա դաշինքի քաղաքական ծրագիրը: Նա նշեց, որ «ապագա դաշինքի ուրվագծերը արդեն նշմարվում են»: Միաժամանակ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը նշել է, որ դաշինքի ստաղծման մասին խոսելը դեռ վաղ է: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Արման Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառած 178 մլն դրամի վնասը Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Բաքուն Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողով կանցկացնի․ Էրդողանն էլ է մասնակցելու Հրապարակվել է գագաթնաժողովի ծրագիրը ՌԴ–ում ՀՀ դեսպանը Բելգորոդ է այցելել «Ցանկություն է առաջանում, որ այս ամենն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,–ասել է նա Viva. Հայաստանի տեխնոլոգիական առաջատար ընկերությունն իր հաճախորդներին ներկայանում է նորացված ապրանքային նշանով Viva-ն նշանավորում է թվային ծառայությունների որակապես նոր մակարդակը |