Այն, որ Արևիկ Պետրոսյանը կարող է նշանակվել ՀՀ ՍԴ անդամ, նորություն էր նրա համար 4 հոկտեմբերի 2010 - 15:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ, «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչ Արևիկ Պետրոսյանը հայտնել է, որ իր պաշտոնանկությունը կուսակցության որոշումն էր: Այնուամենայնիվ, ինչպես նշել է նա, ինքը կշարունակի իր գործունեությունը «Բարգավաճ Հայաստանի» կազմում: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե չվիրավորեց արդյոք նրան կուսակցության նման որոշումը, պատգամավորը նշեց. «Իսկ միթե՞ վիրավորանքը դա քաղաքական կատեգորիա է»: Լրագրողները անդրադարձան նաև ՀՀ ՍԴ-ում Արևիկ Պետրոսյանի նշանակման հնարավորության մասին լուրերին: «Ինձ համար դա նորություն է, սակայն ես դրական կգնահատեի նման նշանակումը, քանի որ ցանկացած իրեն հարգող իրավաբանի համար նման պաշտոն զբաղեցնելը մեծ պատիվ է»,-հայտարարել է Արևիկ Պետրոսյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |