Արթուր Բաղդասարյանը կմեկնի Սոչի` անվտանգության համաշխարհային մարտահրավերները քննարկելու նպատակով![]() ![]() PanARMENIAN.Net - Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախաձեռնությամբ Սոչիում կայանալիք անվտանգության հարցերը համակարգող պաշտոնյաների միջազգային հանդիպմանը մասնակցելու նպատակով հոկտեմբերի 4-ին Սոչի կմեկնի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պավիրակությունը: Շուրջ վեց տասնյակ երկրների պատվիրակությունները երկու օր կքննարկեն անվտանգության համաշխարհային մարտահրավերներին միասին դիմակայելու հնարավորությունները, մասնավորապես` քննարկման առարկա կդառնան տեղեկատվական անվտանգությանն սպառնացող մարտահրավերները, բնական և տեխնածին աղետների, ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի, զենքի և ռադիոակտիվ նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի հարցերը: Այցի ընթացքում Արթուր Բաղդասարյանը երկկողմ հանդիպումներ կունենա Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Բուլղարիայի, Ավստրիայի պատվիրակությունների ղեկավարների հետ: Պատվիրակությունը կվերադառնա Երևան հոկտեմբերի 6-ին, հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |