«ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ» ԳԱԶԱՏԱՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «ԳԱԶՊՐՈՄ»-Ի ՈՐՈՇՈՒՄԸ ԿՄՆԱ ԱՆՓՈՓՈԽ

PanARMENIAN.Net - «Գազպրոմ»-ի որոշումը «Իրան-Հայաստան» գազատարի անցկացման նախագծում իր մասնակցությն վերաբերյալ վերջնական է` չնայած Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Շուգարյանի վերջերս արված հայտարարությանը նրա մասին, որ ռուսական գազային հսկայի այդ որոշումը կարող է վերջնականը չլինել: Դրա մասին «CNA» գործակալության թղթակցին այսօր հայտնեց «Գազպրոմ»-ի մամուլի քարտուղար Իգոր Իվանցովը: Հիշեցնենք, որ, նախնական տեղեկատվության համաձայն, «Իրան-Հայաստան» գազատարի կառուցման նախագծում պետք է մասնակցեին համապատասխան հայկական եւ իրանական կառույցները, ինչպես նաեւ ռուսական «Գազպռոմ»-ը, ֆրանսիական «Գազ դը ֆրանս»-ը, «ԻՏԵՐԱ» ընկերությունների միջազգային խումբը եւ Հունաստանի գազային կորպորացիան: Նախագծի առաջին փուլը նախատեսում է 100 կիլոմետրանոց գազատարի կառուցում Իրանի տարածքի վրա եւ 41կիլամետրանոց գազատարի կառուցում Հայաստանի տարածքի վրա: Դա Հայաստանին թույլ կտա օրական ստանալ 1,5 միլիոն խորանարդ մետր գազ: Նախագծի ենթադրվող արժեքը կազմում է շուրջ 124 միլիոն դոլար, իսկ սկզբնական նախագծային հզորությունը` տարեկան 1 միլիարդ խորանարդ մետր: Հետագայում այն նախատեսվում է հասցնել 5 միլիարդ խորանարդ մետրի:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---