ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ

PanARMENIAN.Net - Հուլիսի 19-ին երկօրյա աշխատանքային այցով Երեւան կժամանի Ռուսաստանի կառավարության փոխվարչապետ Իլյա Կլեբանովը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը` Կլեբանովը այսօր հայտարարել է, որ իր Հայաստան այցելության հիմնական նպատակն է լինելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերին Հայաստան կատարելիք պաշտոնական այցի նախապատրաստումը: (Ինչպես արդեն հայտնվել է` Ռուսաստանի ղեկավարը մտադրված է սեպտեմբերին պաշտոնական այցով ժամանել Երեւան:) Փոխվարչապետը նաեւ բանակցություններ անց կացնի հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին նախապատրաստվելու հարցի վերաբերյալ: Կլեբանովը հանդիպումներ կունենա նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---