ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ԽՈՐՀՐԴՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - Հանրապետական կուսակցությունից անջատված «Հանրապետություն» նորաստեղծ կուսակցության ղեկավարները խորհրդատվություններ են անցկացնում մի շարք ընդդիմադիր քաղաքական կառույցների հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ: Ըստ «Նոյյան տապան» գործակալության տեղեկությունների` բանակցություններ են վարվում մասնավորապես Ժողովրդական, «Ազգային միաբանություն» կուսակցությունների, «Ազգային համաձայնության ճակատ» կազմակերպության եւ «Սպայի պատիվ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ:«Հանրապետության» առաջնորդների խոսքերով` բոլոր այդ կազմակերպություններին միավորում է երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ընդհանուր գնահատականը:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---