ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ի ԳՈՐԾՈՎ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՄԱՀՎԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - «Հոկտեմբերի 27»-ի գործով ժամանակավոր պատգամավորական հանձնաժողովի անդամները ախտաբանական կազմախոսական լավագույն փորձագետների հետ կատարում են ահաբեկչության գործով մեղադրվող Նորայր Եղիազարյանի ներքին գործերի նախարարության նախաքննական մեկուսարանում մահվան վերաբերյալ դատաբժշկական փորձագետների եզրահանգման վերլուծություն: Ինչպես հայտնում է «Նոյյան տապան» գործակալությունը` հուլիսի 19-ին փորձագետները, պատգամավորների խմբի ուղեկցությամբ, կայցելեն դիահերձարան` այնտեղ պահպանվող Եղիազարյանի որոշ օրգաններն ուսումնասիրելու համար: Հետազոտության ավարտից հետո հանձնաժողովը կհրատարակի իր եզրահանգումը ամբաստանյալի մահվան հանգամանքների վերաբերյալ:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---