Հայաստանի նախագահը հայ-ֆրանսիական համաժողովի մասնակիցներին առաջարկել է ԼՂՀ այցելել![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովի մասնակիցներին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: Պատվիրակության կազմում են Ֆրանսիայի քաղաքների, դեպարտամենտների և շրջանների տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, ինչպես նաև Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներ: «Ես շատ ուրախ եմ, որ հայ-ֆրանսիական միջպետական հարաբերություններն օրըստօրե ավելի են ընդլայնվում և զարգանում: Այսօր Հայաստանում գործում են 120-ից ավելի ֆրանսիական կապիտալով ընկերություններ»,- ասել է նախագահը: Սերժ Սարգսյանն առանձնահատուկ կարևորություն է տվել արդեն տասնամյակների պատմություն ունեցող ապակենտրոնացված համագործակցությանը, ինչի արդյունքում քույր քաղաքներն ու շրջանները իրականացնում են տասնյակ ծրագրեր: Նա համոզմունք է հայտնել, որ ապակենտրոնացված համագործակցության համաժողովը Երևանում կնպաստի համագործակցության խորացմանը: Նախագահը նշել է նաև, որ տեղյակ է, որ ապակենտրոնացված համագործակցություն կա նաև Լեռնային Ղարաբաղի հետ: Անդրադառնալով այս հարցում Ադրբեջանի հակազդեցությանը` նախագահն ասել է, որ պարզ է նաև Ադրբեջանի գործողությունների պատճառը. «Նրանք ցանկանում են, որպեսզի Ղարաբաղի մասին որևէ մեկը ընդհանրապես որևէ բան չիմանա, չլսի, չտեսնի: Հակառակ պարագայում փլուզվում է իրենց կողմից ստեղծված մի ողջ կեղծ պատմություն»: Սերժ Սարգսյանը հանդիպման մասնակիցներին կոչ է արել այցելել Լեռնային Ղարաբաղ և ականատես լինել արցախյան ժողովրդի հաջողություններին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |