ԽԱՂԱՂԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՄՈԶՎԵՑԻՆ, ՈՐ ՇՈՒՇԻԻ ՄԶԿԻԹԻՆ ՈՉԻՆՉ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այսօր կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի, արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւի եւ պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հետ: Երեկ միջնորդները մասնակցեցին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի մոնիտորինգին, որը անց էր կացվում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցների կողմից: Դրանից հետո նրանք հատեցին պաշտպանության գիծը եւ մեկնեցին Բաքու: Ֆիզուլիի ճանապարհին, որտեղ անցնում էր մոնիտորինգը, համանախագահները ԼՂՀ արտաքին գործերի նախարար Նաիրա Մելքումյանի եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղեկցությամբ այցելեցին Շուշի: Խաղաղարարները հանդիպեցին քաղաքապետարանի ղեկավարների հետ եւ ծանոթացան Շուշիի պատմական ու ճարտարապետական հուշարձաններին: Միջնորդները հնարավորություն ունեցան համոզվելու, որ Շուշիի շիական մզկիթին ոչինչ չի սպառնում:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---