ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում Զարուհի Փոստանջյանը երեք փաստաթուղթ է ներկայացրել

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում Զարուհի Փոստանջյանը երեք փաստաթուղթ է ներկայացրել

PanARMENIAN.Net - «Չնայած նրան, որ հոկտեմբերի 4-8-ը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի օրակարգում չեն եղել հարցեր, որոնք ուղղակիորեն վերաբերվել են Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությանը, այնուամենայնիվ, նման հարցեր քննարկվել են: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքերով, ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում նա ներկայացրել է երեք հռչակագիր` «Ադրբեջանի կողմից ԵԽ առաջ իր պարտականությունների և պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը», «Ադրբեջանում հայ գերու մահը» և «ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքը» բացասաբար է ազդում ԶԼՄ-ների բազմակարծության վրա և սահմանափակում է տեղեկատվական ազատությունը»: «Բոլոր վերհիշյալ հռչակագրերը ԵԽ պաշտոնական փաստաթղթեր են, որոնք իրավագիտության մեջ գնատահվում են որպես փափուկ իրավունք»,- ասել է Փոստանջյանը:

Մեկնաբանելով ԵԽԽՎ դիտարկման հանձնաժողովում Հայաստանի հարցի քննարկումը, նա նշել է, որ այդ հանձնաժողովում զեկույց չի ներկայացվել Հայաստանի մասին, քանի որ համազեկուցող Գորան Լիմբլանդը այն չի պատրաստել Հայաստան չայցելելու պատճառով: Նա նաև հաղորդել է, որ ԵԽԽՎ դիտարկման հանձնաժողովի հաջորդ նիստի ընթացքում նույնպես չի ներկայացվելու զեկույց, քանի որ Լիմբլանդը տեխնիկական և քաղաքական պատճառներով չի կարող այցելել Հայաստան և պատրաստել այդ փաստաթուղթը: «Տվյալ պահին կարևոր է Հայաստանի հարցով նոր համազեկուցողի նշանակումը: Լիմբլանդի լիազորությունները հոկտեմբերի վերջին ավարտվում են, և Եվրոպական ժողովրդական կուսակցությունը միայն 2011-ի հունվարին կորոշի, թե ով է լինելու Հայաստանի հարցով համազեկուցողը»:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---