Հոկտեմբերի 19-ին Երևանում կմեկնարկի Եվրոպայի Խորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի» համաժողովը![]() ![]() PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 19-ին Երևանում կմեկնարկի Եվրոպայի Խորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի» համաժողովը: Երեւանյան ֆորումը քննելու է ժողովրդավարական կառավարման սկզբունքները, դրանց կիրառումը եւ ազդեցությունը Եվրոպայի Խորհրդի անդամ-երկրներում ժամանակակից հասարակական-քաղաքական մարտահրավերներին դիմագրավելու առանցքում: Ուսումնասիրության առարկա են հանդիսանալու այս ասպարեզներում արձանագրված ձեռքբերումներն ու բացթողումները, վեր են հանվելու դրանց պատճառները, քննարկվելու են խնդիրների լուծման հնարավոր ուղիները: Հիմնվելով նախորդ հինգ տարիների փորձի վրա` երեւանյան ֆորումի նպատակներից է լինելու քննել արդյունավետ ժողովրդավարական կառավարման մեխանիզմները` հաշվի առնելով ժողովրդավարության զարգացման հնարավոր հեռանկարները մինչեւ 2020թ. եւ ԵԽ-ում իրականացվող բարեփոխումները: Համաժողովն իր աշխատանքը կավարտի հոկտեմբերի 21-ին: «Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումը Եվրոպայի Խորհրդի ամենամյա խոշոր միջոցառումներից մեկն է, որը հնարավորություն է ընձեռում քննարկումներ անցկացնել եւ տեսակետներ փոխանակել հիմնարար ազատությունների եւ իրավունքների, քաղաքացիական մասնակցության եւ ժողովրդավարության հետ կապված հարցերի վերաբերյալ: Ֆորումը ստեղծվել է Եվրոպայի Խորհրդի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 3-րդ գագաթնաժողովի ընթացքում: Այն գումարվում է 2005 թվականից եւ համարվում ԵԽ, այսպես կոչված, քառյակի` Նախարարների կոմիտեի, Խորհրդարանական վեհաժողովի, Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի, Ոչ կառավարական կազմակերպությունների միջազգային համաժողովի համատեղ միջոցառումը: Ֆորումի նիստերն անցկացվել են Վարշավայում, Մոսկվայում, Ստոկհոլմում, Մադրիդում եւ Կիեւում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |