ՀՀ նախագահը տպավորված է ՀՀ ԱԺ նիստերի դահլիճի վերակառուցմամբ![]() 22 հոկտեմբերի 2010 - 15:45 AMT PanARMENIAN.Net - «Ես տպավորված եմ Հայաստանի խորհրդարանի նիստերի դահլիճի վերանորոգումով , որը դարձել է ժամանակակից և հարմարավետ աշխատանքի համար»,- ՀՀ ԱԺ նիստերի վերանորոգված դահլիճի հանդիսավոր բացման արարողությայն ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, յուրաքանչյուր խորհրդարանական կոչված է ներկայացնել ժողովրդի կամքը և բնակչության բոլոր շերտերի շահերը: «Մենք ընտրել ենք զարգացման ժողովրդավարական ուղին, և ես հսկայական կարևորություն եմ տալիս մեր ժողովրդի որոշմանը: Այս ոլորտում մեր աշխատանքը չպետք է ընդհատվի: Մենք պետք է այդ ուղին անցնենք համակարգի մշտական կատարելագործմանը զուգահեռ»,- ասել է ՀՀ նախագահը: Սերժ Սարգսյանը նշել է, որ խորհրդարանը կարևոր դեր է խաղում իշխանության ճյուղերի բաժանման և հավասարակշռման գործում: «Գլոբալ տնտեսական ճգնաժամի պայմաններում ՀՀ ԱԺ-ն կառավարության հետ կիսել է երկիրը ճգնաժամից դուրս բերելու լուծը: ՀՀ կառավարության և խորհրդարանի համատեղ գործողությունների արդյունքում չի կրճատվել ուսուցիչների աշխատավարձը, ժամանակին են վճարվել կենսաթոշակները և պահպանվել են բանակի մարտունակության բարձրացման տեմպերը»,- ասել է Հայաստանի նախագահը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |